Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի անունը` որպես պատժամիջոցների ենթարկվելու թեկնածու, տեղադրվել է ուկրաինական կառավարության պատժամիջոցների WAR AND SANCTIONS պորտալում:
Վրացական Georgian Airways ավիաընկերության ղեկավար Թամազ Գաիաշվիլին ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման հետ կապված ակնկալիքները չարդարացան։
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ տարանցիկ թռիչքներ է սահմանելու Ռուսաստանի քաղաքացիներին Թբիլիսիով Եվրոպա տեղափոխելու համար։
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի մայրը 2022 թվականին հարսին՝ Նինո Մխեիձեին 30 հազար դոլար է նվիրել:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաշվետվության մեջ կարդում ենք, որ 2023 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 585,8 հազար վրացի ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական ծախսերը կազմել են 1 մլն 551,9 հազար լարի, ինչը 20,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական եկամուտների (դրամական և ոչ դրամական միջոցների) ծավալը կազմել է 1 մլն 596,1 հազար լարի, ինչը 17,3 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով, Թբիլիսիում հայտնաբերվել է օրենքի խախտումներով գործող 17 դեղատուն:
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզին Հրեշտակապետ Կիրիլի օրվա կապակցությամբ Մոսկվայում է։
Մայիսի 26-ին` Վրաստանի Անկախությանը օրը, Թբիլիսիում ԵՄ դրոշներով բողոքի երթեր են նախատեսվում:
Վրաստանի կառավարությունը պարզաբանել է, թե ինչու, ի տարբերություն նախորդ տարվա, Անկախության օրվա՝ մայիսի 26-ի կապակցությամբ Եվրամիության դրոշը չի զարդարում խորհրդարանի շենքը:
Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, անհրաժեշտ է, որ Վրաստանը պաշտպանի ժողովրդավարական արժեքները, որոնց ջատագովն է նաև ՆԱՏՕ-ն։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը կախված է «արդար որոշումից»։
Թբիլիսիում ակտիվիստները ներկոտել են մի ավտոբուս, որը, ըստ վրայի գրության՝ պատկանում է ռուսական ժողովրդական անսամբլներից մեկին։