Վաղը՝ մայիսի 26-ին, Վրաստանի Անկախությանը օրը, Թբիլիսիում ԵՄ դրոշներով բողոքի երթեր են նախատեսվում:
Բողոքի երթերը նախատեսվեցին այն բանից հետո, երբ պարզվեց, որ այս տարի Անկախության օրվա պաշտոնական միջոցառումներին ԵՄ դրոշը չի ցուցադրվի, ի տարբերություն նախորդ տարվա։
Առաջին երթը «Տալղա» և «Ջիուտի» քաղաքացիական շարժումները կանցկացնեն մայիսի 26-ի առավոտյան ժամը 10:30-ին: Քաղաքացիները կհավաքվեն Ռուսթավելիի հուշարձանի մոտ՝ Եվրամիության դրոշներով և երթով կշարժվեն դեպի Վրաստանի խորհրդարան։
Ակցիայի կազմակերպիչների նշանաբանն է՝ «Վրաստանն ընտրում է Եվրոպան»:
Ի դեպ, մայիսի 26-ին ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը ևս պատրաստվում է երթ կազմակերպել։ Կուսակցությունը քաղաքացիներին կոչ է անում մայիսի 26-ի ժամը 15:00-ին հավաքվել Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ՝ Վրաստանի ու Եվրամիության դրոշներով և երթ կազմակերպել:
Վրաստանի մի շարք քաղաքացիներ սոցցանցում բողոքել են, որ այս տարի Անկախության տոնի զարդարանքում չկա Եվրամիության դրոշը, և այս փաստը կապել են իշխանության կուրսի փոփոխության հետ։
ԵՄ դրոշը հանվել է Անկախությանն օրվա զարդարանքից. կառավարությունը պարզաբանել է