Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի և Վրաստանի դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն վրացական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը. «Ամեն ինչ կախված է վրացական կողմից: Մենք հարաբերություններ չենք խզել, դա արել է Վրաստանը: Հիմա մենք հույս ունենք, որ դիվանագիտական հարաբերությունները կվերակնագնվեն Թբիլիսիի նախաձեռնությամբ, այդ ուղղությամբ մենք աշխատում ենք Զուրաբ Աբաշիձեի հետ ( խմբ.՝ Վրաստանի Վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ)», — ռուս դիվանագետի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ՌԴ-Վրաստան դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008-ի օգոստոսից, Թբիլիսիի որոշմամբ, ի պատասխան Մոսկվայի կողմից `Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուն: Այս պահին ՌԴ-ի և Վրաստանի միջև երկխոսությունն ընթանում է միայն ժնևյան ձեւաչափով` Աբաշիձե-Կարասին պարբերաբար հանդիպումների մոջոցով: