Վրաստանի խորհրդարանի կին ընդդիմադիր պատգամավորների՝ Խատիա Դեկանոիձեի, Անա Նացվլիշվիլին և Թեոնա Ակուբարդիայի կարծիքով, հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ակնհայտ է, որ Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կա շատ ակտիվ և գաղտնի շփում:
Կին պատգամավորները նշել են, որ իրենք պատգամավորական հարցեր են ուղղելու վարչապետին և համապատասխան պետական կառույցներին՝ պարզելու համար, թե ինչ գաղտնի բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ։
Խորհրդարանական հարցերի հեղինակներն են՝ Խատիա Դեկանոիձեն, Անա Նացվլիշվիլին, Թեոնա Ակուբարդիան, Թամար Կորձաիան, Խաթունա Սամնիձեն, Անա Բուչուկուրին և Թինա Բոկուչավան։
Ընդդիմադիր կին պատգամավորները կառավարությանն ուղղել են ներքոնշյալ 9 հարցերը.
- Ե՞րբ են սկսվել Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունները, և Վրաստանի գործադիր իշխանություններն այսօր ի՞նչ կապի ուղիներ են օգտագործում,
- Ի՞նչ ֆորմատով է գաղտնի շփումը Ռուսաստանի Դաշնության հետ, և ո՞վ է պաշտոնական կամ ոչ պաշտոնական հաղորդակցողը այն պայմաններում, երբ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ,
- Ի՞նչ մանդատ ունեն հաղորդակցողները և ո՞ւմ են հաշվետու,
- Որտե՞ղ է տեղի ունենում այդ հաղորդակցությունը, ո՞ր երկրի տարածքում,
- Արդյո՞ք պաշտոնական քաղաքական պաշտոնյաները ներգրավված են Ռուսաստանի իշխանությունների հետ գաղտնի բանակցություններում, և ո՞ր գերատեսչություններն են նրանք ղեկավարում,
- Ո՞վ է այս բանակցությունների նախաձեռնողը,
- Ո՞րն է բանակցությունների թեման,
- Արդյո՞ք ոչ պաշտոնական բանակցությունների բովանդակության և արդյունքների մասին տեղեկատվությունը դիտարկվում է ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման և համակարգման ինստիտուցիոնալ ձևաչափում՝ Ազգային անվտանգության խորհրդում,
- Խորհրդարանի մեծամասնության անդամները գիտե՞ն բանակցությունների մասին և ի՞նչ մանդատի շրջանակներում։