Մայիսի 22-ին Թբիլիսիում կայացել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (CAREC) տարածաշրջանային 7-րդ աշխատանքային խմբի հանդիպումը, որը կազմակերպել է Ասիական զարգացման բանկը։
Միջոցառումը բացել է «Վրաստանի երկաթուղիների» գլխավոր տնօրենը։ Դավիթ Փերաձեն ամփոփել է 2022 թվականը և խոսել բեռնաշրջանառության, եկամուտների և կոնտեյներային բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ դրական միտումների մասին։ Երկաթուղու գլխավոր տնօրենը, մասնավորապես, ընդգծել է ընկերությունում շարունակվող արդիականացման և Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերի կարևորությունը։
Ըստ նրա՝ նշված նախագծերը ծառայում են երկաթուղու թողունակության բարձրացմանն ու երթևեկության անվտանգությանը։ Փերաձեն ուշադրություն է հրավիրել Անակլիայի նավահանգստի կառուցման կարևորության վրա, որը կնպաստի միջանցքի զարգացմանը։
Նրա պարզաբանմամբ՝ նավահանգստի ավարտից հետո հնարավորություն կստեղծվի, որ նոր նավահանգիստն ընդունի «Պանամաքս» տիպի նավեր։
Հանդիպմանը CAREC անդամ երկրների ներկայացուցիչները քննարկելն են նաև Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում ձեռք բերված արդյունքները և նախատեսվող աշխատանքները: