Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ Վրաստանի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների նախապատրաստական շրջանում և մայիսի 26-ին մայրաքաղաք Թբիլիսիում սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, վերջին շրջանում Վրաստանում զբաղվածների (աշխատողների) թիվը զգալիորեն աճել է՝ մոտավորապես 70 հազար մարդով։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարություն է տարածել Վրաստանի Բաթումի և Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքների նավահանգիստների միջև բեռնափոխադրումների վերաբերյալ և հայկական լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունը որակել է «այլ կերպ մեկնաբանված» և «իրականությանը չհամապատասխանող»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա, և կառավարությունը ողջունում է հնարավորինս շատ զբոսաշրջիկների և այն բիզնես ընկերությունների ժամանումը Վրաստան, որոնք պատժամիջոցների ցանկում չեն:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է՝ Վրաստանը չի կարող պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ դա պատերազմի և տնտեսական ճգնաժամի ռիսկեր կստեղծի։
Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը կղեկավարի Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Միշա Փեիքրիշվիլին։
Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրի քաղաքում թալանել են ձյուդոյի աշխարհի և Եվրոպայի վրացի գործող չեմպիոն Լուկա Մաիսուրաձեի տունը։
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը սկսել է հետաքննել «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Ճաբաշվիլիի աշխատանքին խոչընդոտելու և նրան ֆիզիկական վնասվածքներ հասցնելու փաստը։
Վրաստանի Իմերեթիի մարզի Խոնի քաղաքում կատաղության վիրուս է հայտնաբերվել։
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների համար կստեղծվեն դասագրքերի աուդիո տարբերակներ։
Մայիսի 20-ին Վրաստանի Կախեթիի մարզի Կղվարելի քաղաքի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։
Ապրիլին` մարտի համեմատ, Վրաստանում տարանցիկ բեռնատարների թիվը նվազել է, թեև տարեկան աճը պահպանվում է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Կատար, որտեղ կմասնակցի բարձր մակարդակի ամենամյա տնտեսական համաժողովին:
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարություն է տարածել, որտեղ խոսում է իր առաքելության մասին:
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն ավելացնում է թռիչքների հաճախականությունը Քութայիսի-Աբու Դաբի ուղղությամբ: