Մայիսի 20-ի օրվա վերջից մինչև մայիսի 21-ը Վրաստանի մեծ մասում սպասվում է անձրև, հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ մայիսի 22-ին երկրի առանձին շրջաններում հնարավոր է անձրև, տեղ-տեղ՝ ուժգին անձրև, կայծակ և կարկուտ։
Գործակալությունը զգուշացնում է՝ հորդառատ անձրևների հետևանքով հնարավոր են Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, հեղեղումներ, երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ և ձնահոսք։