Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը, Վրաստանի ճանապարհներին գոյություն ունեցող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել:Ձյան և մերկասառույցի պատճառով Վրաստանի որոշ ավտոճանապարհներին սահնամափակումներ են գործում:
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 138-158 կմ հատվածում, երթևեկությունը արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների համար: Բոլոր մնացած տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Ուժեղ ձյան և մերկասառույցի պատճառով բոլոր տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունը արգելված է Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի 30-ից 55 կմ ճանապարհահատվածում: Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի Ռադիոնովկա–Փարավանի և Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհահատվածներում երթևեկությունը թույլատրելի է միայն անվաշղթաների, կամ` երկու և ավելի քարշակ ունեցող մեքենաների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների, կցորդով և կիսակցորդով մեքենաների համար:
Ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն ճանապարհամաքրման ծառայությունը աշխատում է հատուկ ռեժիմիով: