Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբշվիլին արձագանքել է չորս տարվա ընդմիջումից հետո այսօր Մոսկվայից Թբիլիսի կատարված առաջին թռիչքին:
«Չնայած Վրաստանի ժողովրդի հակազդեցությանը՝ Ռուսաստանն իր առաջին անցանկալի թռիչքն իրականացրեց Թբիլիսի։ Ո՛չ, Ռուսաստանից թռիչքներին»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է նախագահը:
Մոսկվա -Թբիլիսի չվերթն իրականացրել է ռուսական Azimuth ավիաընկերությունը:
Վրաստանում ստորագրահավաք է սկսվել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ: Թբիլիսիում միաժամանակ անցկացվում են բողոքի ցույցեր։
2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։