Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ծառայության անասնաբույժները համաճարակաբանական կենտրոններում Ղրիմ-Կոնգո տենդի դեմ անասուններին բուժում են միջատասպան դեղամիջոցներով։
Գործակալության տվյալներով՝ մինչ այժմ նման դեղամիջոց է ներարկվել 1120 գլուխ խոշոր եղջերավոր անասունի։
Տեղեկության համաձայն՝ տենդով վարակումներ գրանցվում են Ադիգենի, Ախալցիխեի և Ասպինձայի մունիցիպալիտետների գյուղերում (Նակուրդևի, Տոլո, Մուսխի)։
Հիվանդության կանխարգելման նպատակով Սննդի ազգային գործակալությունը հորդորում է բնակչությանը գարնանից մինչև վաղ աշուն կենդանիներին բուժել միջատասպան դեղամիջոցով՝ ցուցումների համաձայն՝ պահպանելով անվտանգության կանոնները, դաշտում աշխատելիս կրել փակ հագուստ և կոշիկներ, հեռացնել տզերին կենդանիներից՝ օգտագործելով ձեռնոցներ և պինցետներ, հիվանդության ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Հիշեցնենք. Ղրիմ–Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի կենդանիներից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ շփման հետևանքով։