Վրաստանում «Իսլամական պետության» աջակիցները դատապարտվել են

Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով Վրաստանի վեց և Թուրքիայի մեկ քաղաքացու դատապարտել է ազատազրկման։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Արսեն Կալատոզիշվիլին։

Ի դեպ, Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) մայիսի 17-ին հայտարարել է, որ ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները։

Ըստ ՊԱԾ-ի՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է միաժամանակ չորս վայրում, ձերբակալվել է Վրաստանի 6 քաղաքացի։

Վրաստանում «Իսլամական պետության» 6 կողմնակից է ձերբակալվել