Թբիլիսիի քաղաքային դատարանը 8 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել 12-ամյա աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած ֆուտբոլային մարզչին։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ռոման Խորավան վճռել է, որ ուսուցիչն այլասերված արարք է կատարել աշակերտի նկատմամբ:
Տուժած երեխայի և նրա ընտանիքի շահերը պաշտպանել է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը (ՀԿ): ՀԿ-ի իրավաբան Անա Թավխելիձեն RadioTavisupleba-ին հայտնել է, որ երեխան ընտանիքի անդամներին պատմել է կասկածելի գործողությունների մասին։ Ըստ իրավաբանի՝ բռնությունը տեղի է ունեցել անցյալ տարի:
Նրա խոսքով, դատախազությունն ուսուցչին մեղադրել է սեռական բռնության մի քանի դրվագով, այդ թվում՝ դիպչելու ու համբուրելու համար։ Փաստաբանը հավելել է՝ սեռական ոտնձգության այլ գործողություններ էլ են եղել:
ՀԿ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին և հանրությանը զերծ մնալ ցանկացած տեղեկության տարածումից, որը կարող է բացահայտել երեխայի ինքնությունը: