Վրաստանի կառավարությունը մեկ ամսով երկարացրել է Անակլիա նավահանգստում ներդրողների առաջարկների ընդունման ժամկետը, հայտնում է Business Media Georgia-ն։
Ըստ տեղեկության՝ եթե մինչ օրս շահագրգիռ անձինք որակավորման հարցումը պետք է ներկայացնեին մինչև մայիսի 19-ի ժամը 18:00-ն, ապա այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 19-ը։
Ուշագրավ է, որ մինչ օրս հայտնի չէ՝ կա՞ն արդյոք Անակլիա նավահանգստի նախագծով հետաքրքրված ներդրողներ։ Ապրիլի 30-ի դրությամբ Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացման գործակալություն պաշտոնական դիմում չի ներկայացվել, և դա այն դեպքում, երբ կառավարությունը նախատեսում է նավահանգստի շինարարությունն սկսել այս տարվա աշնանը:
Միաժամանակ շարունակվում են երկու արբիտրաժային վեճերը նախագծի նախորդ ներդրողի՝ «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ, ինչը վկայում է, որ կառավարության ապակառուցողական գործողությունների պատճառով նրանք զրկվել են նախագիծը զարգացնելու հնարավորությունից։
Հիշեցնենք՝ 2020 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ խզում է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ խորջրյա նավահանգստի կառուցման ներդրումային պայմանագիրը, քանի որ կոնսորցիումը չի կատարել ներդրումային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Կոնսորցիումը հերքում է դա և մեղադրում Վրաստանի կառավարությանը ռազմավարական նախագծի նպատակաուղղված խափանման համար։
Գրեթե երեք տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, Ղարիբաշվիլին ասաց, որ պետությունը մասնակցելու է Անակլիայի նավահանգստի շինարարական աշխատանքներին։
Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ