Գորիի «Գորմեդ» կլինիկայում ջրծաղիկի բարդացումից 4-ամյա երեխա է մահացել: Ընտանիքի անդամների պնդմամբ՝ կլինիկայում երեխային ժամանակին չեն օգնել։
Երեխայի տատիկը պատմել է, որ ջրծաղիկի ախտանիշներն ի հայտ գալուն պես դիմել են ընտանեկան բժշկի, որն սկզբում միայն քսուք ու մի քանի դեղամիջոց է նշանակել։
Երեխայի բուժող բժիշկը չի մեկնաբանել դեպքը, սակայն կլինիկայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ երեխային ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ ինքը՝ ընտանիքը, հրաժարվել է ստացիոնար բուժումից և հիվանդին տեղափոխել է Թբիլիսի։
Գորիի քաղաքապետարանի Հանրային առողջության կենտրոնում 4-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Կենտրոնի ղեկավար Մարիամ Գիունաշվիլին լրատվամիջոցներին հայտնել է, որ երեխայի մահվան պատճառը ջրծաղիկի բարդացումն է։