Վրաստանի հետ վերականգնված օդային հաղորդակցությունից հետո տուրօպերատորներն արդեն սկսել են էքսկուրսիաներ կազմակերպել, գրում է BusinessPressNews-ը:
Ըստ տեղեկության՝ Ռուսաստանի քաղաքացիների շրջանում մեծացել է Վրաստանի տարածքում հանգստանալու հետաքրքրությունը: Փորձագետները կարծում են, որ տուրօպերատորների համար դժվար կլինի բավարարել ավելացած պահանջարկը, քանի որ, ըստ նրանց՝ թռիչքները նախատեսված են սահմանափակ ծավալով։
Ռուսական տուրօպերատորներից մեկի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը նշել է, որ համապատասխան առաջարկներ կարող են հայտնվել մինչև շաբաթվա վերջ։ Մինչ այդ ընկերությունն ընդլայնում է իր հյուրանոցների բազան Վրաստանում, որոնց թիվը նախորդ շաբաթ 5-ից հասել է 18-ի:
Հայտնի է նաև, որ հյուրանոցների ամրագրումների թիվը` մայիսի 10-15-ի տվյալներով, 25 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 8 անգամ։
Տուրօպերատորները նաև նշել են, որ այժմ սխալ պահ է էքսկուրսիոն ծրագրեր սկսելու համար, քանի որ ռուս զբոսաշրջիկների կեսից ավելին արդեն պլանավորել է իր ամառային հանգիստը Վրաստանում։