«ՆԱՏՕ-ն մտահոգված է Ռուսաստանի` Աբխազիայի և հարավային Օսիայի հետ հարաբերությունների ամրապնդմամբ»,- հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք անհանգտացած ենք, որ Ռուսաստանը Վրաստանի տարածաշրջանների` Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ամրապնդում է իր հարաբերությունները: Կոչ ենք անում Ռուսաստանին` հրաժարվել այդ շրջանների ճանաչումից»- Վրաստան-ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանձնաժողովի մակարդակով հանդիպումից հետո հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:
Վերջինիս խոսքերով` ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանին` դաշինքին անդամակցելու գործում: