Կուդո մարզաձևի աշխարհի առաջնությունում Վրաստանը ներկայացնող Սեդրակ Կարապետյանը աշխարհի չեմպիոն է դարձել՝ նվաճելով ոսկե մեդալ։
Վրաստանի Կուդոյի հավաքականը Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել է 6 մեդալով, փոխանցում է Վրաստանի Կուդոյի ֆեդերացիան։
Սեդրակ Կարապետյանը վճռորոշ մենամարտում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Կիգան Մանեզիին։
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի ներկայացուցիչ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Կուդոյի աշխարհի առաջնությունում։ Չեմպիոն է դարձել նաև Սաբա Մաքացարիան։
Կուդոիստներին դիմավորել են Վրաստանի Կուդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Խախուտաշվիլին, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Դավիթ Քիրիան, նրանց ընտանիքի անդամներն ու երկրպագուները։