Վրացական Georgian Airways ավիաընկերության ֆեյսբուքյան էջը բազմաթիվ բացասական արձագանքներ է ստացել մայիսի 20-ին Թբիլիսի-Մոսկվա տոմսերի վաճառքի մեկնարկի մասին հայտարարությունից հետո և սահմանափակել է մեկնաբանությունների ռեժիմը։
Մեկնաբանություններում հիմնականում մեղադրում են ավիաընկերությանը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթեր պլանավորելու մեջ։
«Մենք քաղաքական կազմակերպություն չենք, ուստի քաղաքական որոշումներ չենք կայացնում։ Մենք պետք է կատարենք վրաց ժողովրդի պատվերը և սպասարկենք այն ուղղությունները, որտեղ ցանկանում են մեկնել Վրաստանի քաղաքացիները»,- մեղադրանքներին ի պատասխան գրել է ավիաընկերությունը։
Նշենք, որ ավիաընկերության առաջին ուղիղ չվերթը հայտարարված է մայիսի 20-ին։ Պաշտոնական կայքում տոմսերի արժեքը սկզբում սկսվում էր 443 լարիից (173 դոլար), այժմ բոլոր միակողմանի տոմսերի արժեքը սկսվում է 897 լարիից (352 դոլար):