«Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, որը դադարեցված է 2008 թվականից, կախված է միայն Թբիլիսիից»,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Նա ընդգծել է, որ ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները Մոսկվան չէ խզել. «ուստի այդ հարաբերությունների վերականգնումը կախված է միայն Թբիլիսիից: Մենք հույս ունենք, որ այն կվերականգնվի»:
Կարասինը ասել է, որ Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ քննարկում են երկկողմ կարևոր հարցեր, որոնք դիվանգիտական հարաբերություններ չունենալու պատճառով լուծում չեն ստանում: