Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ու առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Նինո Նիժարաձեն շնորհավորել են Քեթևան Լորիային ծննդյան 100-ամյակի առթիվ։ Տեղեկությունը տարածել է Աջարիայի կառավարությունը:
Ըստ հաղորդագրության՝ Լորիան պատերազմի վետերան է, ունի 56 տարվա մանկավարժական ստաժ:
Նշվում է, որ Աջարիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը 100 տարեկանից բարձր քաղաքացիների միանվագ օգնության ծրագրի շրջանակներում 1 000 լարի է հատկացրել Լորիային։
«Նախարարության այդ ծրագրից այս տարի կօգտվի Աջարիայում բնակվող 100-ն անց 50 քաղաքացի։ Այս պահին Աջարիայի տարածաշրջանի ամենատարեց կինը 108-ամյա Փատկղումե Դիասամիձեն է, որը բնակվում է Քոբուլեթիի մունիցիպալիտետում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: