Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին փետրվարի 16-ին մեկնել է Բեռլին՝ տեսակցելու Գերմանիայում գտնվող Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին:
Հիշեցնենք՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը բուժման նպատակով Գերմանիայում է փետրվարի սկզբից: Օրեր առաջ նա վիրահատության է ենթարկվել Բեռլինի «Helios berlin bux» հիվանդանոցում:
Interpressnews լրատվականի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետը այցելելու է վերոնշյալ հիվանադանոց՝ տեղում ծանոթանալու պատրիարքի առողջական վիճակին:
Տեղեկացնենք, որ բժիշկների վկայությամբ, Իլիա երկրորդն իրեն լավ է զգում և հայրենիք կվերադառնա փետրվարի 20-ին: