Շփման գծում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերը Վրաստանի քաղաքացու են ձերբակալել, հայտնում է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

Ըստ ՊԱԾ-ի հաղորդագրության՝ ձերբակալությունը տեղի է ունեցել օկուպացված տարածքում։ ՊԱԾ-ը հաղորդել է, որ նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալուն պես ակտիվացրել են Եվրամիության դիտորդական առաքելության «թեժ գիծը»։ ՊԱԾ-ի տվյալներով, միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերները և Ժնևում միջազգային քննարկումների համանախագահները։

«Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ Վրաստանի ապօրինի ձերբակալված քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։

Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն տերությունը»,- ընդգծել են ՊԱԾ-ից: