Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը:
Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Պապուաշվիլին ընդգծել է Ադրբեջանի ազգային առաջնորդ նախագահ Հեյդար Ալիևի ժառանգությունը՝ Ադրբեջանի հզոր պետության ձևավորման և Հարավային Կովկասում ռազմավարական նախագծերի զարգացման գործում։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության և Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար։
Նշվում է, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկան։ Ուշադրություն է դարձվել արդյունավետ համագործակցությանը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում։
«Ընդգծվել է այսպես կոչված միջին առևտրային ուղու աճող կարևորությունը՝ երկու երկրների և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: