Թբիլիսիի Սվանեթի թաղամասի Արթվինի փողոցում պատի ամրացման աշխատանքների ժամանակ հենապատը փլուզվել և տեղում աշխատող երկու հոգու կյանք է խլել։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Արդվինի փողոցի թիվ 67 հասցեում Չուղուրեթիի շրջանային վարչակազմի հրահանգով «Օու Նի» ընկերությունն իրականացնում էր հողային հենապատի կառուցումը, երբ այն փլուզվել է, աշխատողները մնացել են դրա տակ։
Այս փուլում քաղաքապետարանից միայն նշել են, որ հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե ինչն է եղել լանջի փլուզման պատճառը։
Մահացածների մարմիններն արդեն ուղարկվել են դիահերձման։ Տեղում աշխատում են փորձագետ քրեագետները։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին, կեսօրին։