Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 6 մլրդ 491 մլն ԱՄՆ դոլար։
Geostat-ի տեղեկություններով՝ այս ցուցանիշը 21,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
2023 թվականի հունվար-ապրիլին արտահանման բաժինը կազմել է 1 մլրդ 960 մլն դոլար (աճել է 23.5 տոկոսով), իսկ ներմուծմանը՝ 4 մլրդ 531 մլն դոլար (աճել է 21.2 տոկոս)։