Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենն այցելել է Վրաստան։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Դանիայի առաջին դիվանագետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան և Դանիայում Վրաստանի դեսպան Նատա Մենաբդեն։
ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ այցի շրջանակներում Դանիայի ԱԳՆ ղեկավարին կհյուրընկալի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ, այնուհետև ընդլայնված կազմով։