Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ անչափահասների աշխատանքային շահագործման մեղադրանքով Թբիլիսիում չորս անձ է ձերբակալվել:
Ըստ ՆԳՆ-ի՝ վերջիններս անչափահասներին հոգեբանական բռնության են ենթարկել և ստիպել աշխատել։ ՆԳՆ-ի հաղորդագրության համաձայն, մեղադրյալները երեխաներին ստիպել են ծաղիկներ վաճառել ու ողորմություն խնդրել, իսկ ստացած գումարն իրենք են օգտագործել։
«Երբ անչափահասները չեն հնազանդվել մեղադրյալների ցուցումներին, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնության»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հանցագործությունը պատժվում է 14-ից 17 տարի ազատազրկմամբ։