Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է առաջին կարգի շաքարային դիաբետով (շաքարախտ) հիվանդ երեխաների ծնողների հետ:
ԱՄՆ Սենատի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի դեմոկրատ նախագահ Ջին Շահինի կարծիքով, Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումն այն չէ, ինչ ցանկանում է վրաց ժողովուրդը։
Պատժամիջոցների քաղաքականության հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը կժամանի Վրաստան:
ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։
Թբիլիսիի օդանավակայանում օրինախախտման դեպք է կանխվել։ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փորձել են Վրաստան ապօրինի կերպով ոսկյա զարդեր ներմուծել։
Վրաստանի դատախազության տվյալներով՝ անդրազգային հանցագործություն է բացահայտվել:
Վրաստանի վարչապետը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի արգելքի չեղարկումը և Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան առանց վիզայի մուտքի հնարավորությունը։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Ամերիկյան հայտնի ռոք խումբ, Գրեմիի մրցանակակիր Imagine Dragons-ի՝ Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում վրաստանյան համերգի տոմսերը սպառվել են:
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հող է նախապատրաստում Թբիլիսի զորքեր մտցնելու համար։
Ռուսական յոթ ավիաընկերություններ արդեն ցանկություն են հայտնել ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Վրաստան։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեի հայտարարության մեջ կարդում ենք, որ 2023 թվականի ապրիլին Հարավային Օսիայի դե ֆակտո պետական սահմանի տարբեր հատվածներում ձերբակալվել է 45 «օրինախախտ», այդ թվում՝ «պետական սահմանի և սահմանային ռեժիմի ապօրինի խախտման համար»:
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն լիբերալիզմը (ազատականությունը) համարել է սպառնալիք երկրի համար։
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցության նախկին պատգամավորների՝ Խատիա Դեկանոիձեի և Ռոման Գոցիրիձեի համար «Եվրոօպտիմիստներ» քաղաքական խումբ գրանցելուց հրաժարվելը խախտում է երկրի օրենսդիրի կանոնակարգի պահանջները:
Վրաստանի խորհրդարանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպումներ է սկսել վերոնշյալ շրջանների գյուղերի բնակիչների հետ:
Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով «Գորբի» հետազոտական կենտրոնի կողմից իրականացված հարցումների արդյունքները հայտնի են։
EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, Վրաստանում բանջարեղենի մանրածախ գները 2023 թվականի ապրիլին 2023 թվականի մարտի համեմատ նվազել են 6 տոկոսով։