Պատժամիջոցների քաղաքականության հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը կժամանի Վրաստան:
«Վրաստանն այն երկրներից է, որտեղ նա նախատեսում է այցելել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- Netgazeti-ին հայտնել են Եվրահանձնաժողովից:
Բացի այդ, ըստ ամերիկյան Politico պարբերականի՝ պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն արդեն այցելել է Թուրքիա, Ուզբեկստան և Ղազախստան՝ գնահատելու պատժամիջոցներից խուսափելու չափը:
Հարկ է նշել, որ Եվրամիությունը կհայտարարի Ռուսաստանի դեմ 11-րդ փաթեթի մասին, որը կենտրոնանալու է երրորդ երկրների միջոցով պատժամիջոցները շրջանցելու վրա։