Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնը հայտարարել է, որ Վրաստանի Ազգային բանկը բավարար քայլեր է ձեռնարկում միջազգային պատժամիջոցների իրականացման ուղղությամբ։
«Սա այն է, ինչ մենք լսում ենք նաև այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել։ Պատժամիջոցների հետ կապված պոտենցիալ ռիսկ կա, սակայն, ինչպես ասացի, Վրաստանը կատարում է այդ սահմանված պատժամիջոցները»,- ասել է Ջոնը։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում առևտրային գործընկերների փոփոխություն կա, թեև դա նվազ խնդրահարույց է Վրաստանի համար։
BM.GE-ի փոխանցմամբ՝ խոսքը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման մասին է, ինչը IMF-ն մատնանշել է սեփական զեկույցում և գրել, որ Կենտրոնական Ասիայի երկրները պատերազմի ժամանակ զգալիորեն մեծացրել են իրենց ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ։