Փոփոխություն է կատարվել հանրային դպրոցներին ամեն ամիս լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու օրենքի մեջ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայով սահմանված կարգավիճակի հավելավճարների, ինչպես նաև Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ հավելումների տրամադրման նպատակով։
«Հանրային դպրոցներին, բացի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ֆինանսավորումից, կտրամադրվի ամսական լրացուցիչ ֆինանսավորում կենսաթոշակային վճարի համար, ինչպես նաև՝ հանրակրթական դպրոցի ուսուցչի՝ հղիության և ծննդաբերության պատճառով և երեխայի խնամքի հետ կապված վճարովի արձակուրդի համար», — նշված է հրամանում։