Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկություններով՝ պետության կողմից միանվագ օգնություն ստանալու նպատակով հղիների համար կեղծ տեղեկանքներ պատրաստած անձը պատասխանատվության է ենթարկվել։
Ըստ քննչական ծառայության՝ 2021-2022 թվականներին, կանխամտածված սխեմայով, մեղադրյալը հանցավոր գործարքի մեջ է մտել հղի կանանց հետ և վերջիններիս գրանցել իր տնօրինած ձեռնարկություններում, ապա կեղծ փաստաթղթեր պատրաստել, որոնցով ձեռնարկություններում իբրև աշխատող 237 անձ, պետբյուջեից ստացել է հղիների համար միանվագ դրամական օգնություն՝ ընդհանուր 237 հազար լարիի չափով:
«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 210-րդ և 180-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։ Ֆինանսական ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: