Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման հայտարարել է, որ Վրաստանի եվրոպացի գործընկերները լավ են հասկանում Վրաստանի ռազմավարական տեղը։
Նախագահը նշել է, որ Եվրոպան խաղաղ ապագայի երաշխիք է Վրաստանի համար.
«Իմ հույսն այն է, որ մենք Եվրոպան կբերենք այստեղ։ Կստանանք այն ամենը, ինչի համար գնում ենք Եվրոպա։ Այստեղ պետք է լինեն կյանքի, աշխատանքային չափանիշներն ու բարգավաճումը, որը մենք փնտրում ենք Եվրոպայում։
Սա պատմության մեջ երկրների միակ միավորումն է, որն ամբողջությամբ պահպանում է նրանց ինքնությունը և խաղաղությունը»։
Նշենք, որ Եվրոպայի օրը նշվեց երեկ՝ մայիսի 9-ին։