«Եթե այս նեոֆաշիստներն ու ուլտրաարմատականները լինեին իշխանության ղեկին, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք այսօր հանգիստ կգայինք այստեղ»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ըստ վարչապետի՝ այլևս երկիր չէր լինի, այդ խմբերը երկիրը կվերածեին երկրորդ «պոլիգոնի»։ Կառավարության ղեկավարը նշել է՝ 1 տոկոսանոց կոռումպացված, սնանկ, ապազգային ուժերը Վրաստանում չեն կարողանալու որևէ բան կազմակերպել, մարդիկ խելացի են և շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում։
«Վերցնենք Զուրա Ջափարիձեին. այս մարդը 1 տոկոսանոց կուսակցության առաջնորդ է։ Թե որքան մեծ ուտոպիա է այս մարդը և ինչպես է թունավորում հասարակությանը, դա նրա համախոհ երիտասարդների և նրա գաղափարներն ու մտքերը համակրողների խնդիրն է»,- ասել է վարչապետը։