Այսօր՝ մայիսի 9-ին, Եվրամիությունը և նրա անդամ երկրները նշում են «Եվրոպայի օրը»։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչության տարածած hաղորդագրության մեջ նշվում է՝ սա այն օրն է, որը նշանավորում է խաղաղությունն ու միասնությունը Եվրոպայում։
Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին վրացերենով շնորհավորել է Վրաստանին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ:
Վրաստանը տարիներ շարունակ նշում է Եվրոպայի օրը։ Հերչինսկին ասել է՝ այս տարի Վրաստանը Եվրոպայի օրը դիմավորում է եվրոպական հեռանկարով, ինչը մեծ հաջողություն է:
«Հաջորդ փուլը թեկնածուի կարգավիճակ ստանալն է, որը Վրաստանին էլ ավելի կմոտեցնի ԵՄ անդամակցությանը։ Այս նպատակին աջակցում է բնակչության ճնշող մեծամասնությունը։ Սա պատմական հնարավորություն է միասնական, անվտանգ և տնտեսապես ամուր եվրոպական ընտանիքի անդամ դառնալու։ Վրաստանին հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին։ Շնորհավոր Եվրոպայի օրը»,- նշել է դեսպանը:
Մայիսի 9-ը համարվում է Եվրամիության ծննդյան օրը։ 1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը հայտարարեց Արևմտյան Եվրոպայի երկրների ածխի և պողպատի արդյունաբերության միավորման նախաձեռնության մասին, որը հիմք դրեց Եվրոպական միության ստեղծմանը։