Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վարչական վարույթ է սկսել Թբիլիսիի Վակեի այգում Ուկրաինայի դրոշը հանելու դեպքի առթիվ։
Մասնավորապես, վարությը հարուցվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-18-րդ հոդվածի պրիմայի համաձայն, ըստ որի` պղծվել է Եվրամիության, Հյուսիսատլանտյան դաշինքի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը կամ պղծվել է այլ պետության դրոշը կամ զինանշանը։
Ի դեպ, մայիսի 7-ին Վակեի այգում հանվել է Ուկրաինայի դրոշը։ Առկա տեղեկությունների համաձայն, դրոշը հանողը «Ալտ-Ինֆո»-ի հիման վրա ստեղծված «Պահպանողական շարժում» կուսակցության համախոհ է։