Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են 10 մարդու, որոնք ապօրինաբար փորձել էին հատել Վրաստանի սահմանը Ադրբեջանից։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ի երեկոյան։
Ադրբեջանի պետական սահմանային գործակալության տվյալներով, ձերբակալվածների թվում կան Նեպալի ութ և Հնդկաստանի երկու քաղաքացիներ։
Օտարերկրյա երկրների քաղաքացիներին սահմանով ապօրինի տեղափոխելու գործով ձերբակալվել է նաև Ադրբեջանի երկու քաղաքացի։ Գործակալության փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են։