Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները՝ 500 լարի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է հրամանագիրը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և Երկրորդ աշխարհամարտում զոհվածների ընտանիքների անդամներին միանվագ դրամական օգնություն կտրամադրի Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ծառայությունների գործակալությունը, իսկ Թբիլիսիում գրանցվածներին՝ մայրաքաղաքի քաղաքապետարանը: