«Վստահ եմ՝ Մանանա Կոբախիձեն կնպաստի դատարանի անկախության ամրապնդմանն ու արդյունավետ աշխատանքին»,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Սահմանադրական դատարանում, որտեղ փետրվարի 15-ին մասնակցել է նորընտիր դատավոր Մանանա Կոբախիձեի երդման արարողությանը:
Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ մինչ քաղաքականություն մուտք գործելը, Կոբախիձեն եղել է անվախ իրավապաշտպան:
«Կցանկանայի շնորհավորել Մանան Կոբախիձեին՝ նոր պաշտոնի կապակցությամբ: Վրաց հասարակությունը նրան ճանաչել է որպես անվախ իրավապաշտպանի: Ստանալով ժողովրդի հավանությունը՝ նա մուտք էգործել քաղաքականություն: Նա հիանալի իրավաբան է».-նշել է Իրակլի Կոբախիձեն: