Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) վիճակագրության համաձայն, Վրաստանի միջազգային պահուստները ռեկորդային մակարդակի են հասել:
ԱԲ-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ընդհանուր պահուստները կազմել են 5,133 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը 129,5 մլն դոլարով ավելի է այս տարվա մարտի համեմատ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պահուստներն աճել են 1,306 մլրդ դոլարով։ Մասնավորապես, 2022 թվականի ապրիլին միջազգային պահուստների ծավալը կազմել է 3,826 մլրդ դոլար, իսկ 2023 թվականի մարտին՝ 5,003 մլրդ դոլար։