Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 7-ին կայացած նիստում ամփոփել է 2023 թվականի ապրիլի 29-ի միջանկյալ ընտրությունների արդյունքները։
Ըստ ԿԸՀ-ի՝ միջանկյալ խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 105 հազար 314 ընտրող, մասնակցել է 29 հազար 591 ընտրող։
ԿԸՀ-ն հայտնում է, որ Գիորգի Խախուբիան («Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան») մեծամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Փոթին, Խոբն ու Սենակը ընդգրկող թիվ 26 ընտրատարածքում։
Պատգամավորության թեկնածուների ստացած ձայների թիվը ստորև.
Թիվ 21` Բեսիկի Ծուլեյսկիրի՝ «Ազատ Վրաստան»՝ 1 359 ձայն, 4,70 տոկոս,
Թիվ 41` Գիորգի Խախուբիա՝ «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան»՝ 27 հազար 551 ձայն, 95,30 տոկոս։
Ըստ ԿԸՀ-ի՝ քվեարկության օրը և դրան հաջորդած ընտրությունների ընթացակարգերն անցկացվել են «օրենքով սահմանված կարգով»։