Եվրամիությունը ձգտում է խթանել հայ-վրացական գործարար հարաբերությունների զարգացումը՝ երկու երկրների բիզնես միջավայրի ու տնտեսական կանոնակարգերի մասին տեղեկատվություն տարածելով:
Եվրամիության կողմից ֆինանսավորող «Միջսահմանային տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում լույս է տեսել «Վրաստանում և Հայաստանում բիզնես սկսելու ուղեցույց» վերնագրով նոր հրատարարկությունը:
Ուղեցույցի նպատակը տնտեսական և գործարար ոլորտում Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջանների (Տավուշի մարզի և Քվեմո Քարթլի շրջանի) միջև համագործակցության զարգացումն է, այս համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավումը:
Հրատարակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: