Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ևս մեկ պատգամավոր՝ Մայա Մենաղարիշվիլին լքում է խորհրդարանը։
Խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը մայիսի 8-ին կքննարկի Մենաղարիշվիլիի պատգամավորական մանդատի վաղաժամկետ դադարեցման հարցը։
Հարկ է նշել, որ Մենաղարիշվիլիին Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին նշանակել է պետական լեզվի հետազոտության, զարգացման և խթանման ուղղությամբ խորհրդատու։
Մենաղարիշվիլիին, ըստ «Վրացական երազանքի» նախընտրական ցուցակի՝ խորհրդարանում կփոխարինի Սալոմե Ջինջոլավան: Նա այժմ խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության աշխատակից է։