Զուգդիդիում փողոցային առևտուրը թույլատրելու հարցով ակցիայի մասնակիցները հանդիպել են քաղաքապետ Մամուկա Ծոծերիայի և փոխքաղաքապետ Բեսիկ Ճեժիայի հետ, սակայն, համաձայնություն չեն եկել։
Չնայած արգելքին՝ փողոցային առևտուրը վերսկսվել է։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ չեն պատրաստվում համաձայնել քաղաքապետարանի առաջարկած այլընտրանքային տարածքին, քանի որ իրենց համար դժվար է հարկ վճարելը։ Բացի այդ, նրանք նշել են, որ առաջարկվող տարածքներն անբարեկարգ են, և գնորդը չի կարող հեշտությամբ հասնել այնտեղ։
Զուգդիդիի քաղաքապետարանից խոստացել են, որ ամեն ինչ անում են խնդիրը «հօգուտ տեղի առևտրականների համար լուծելու»։
Հարկ է նշել, որ Զուգդիդիի քաղաքապետարանի շենքի դիմաց առավոտից շուկայից դուրս առևտրով զբաղվողները ցույց են սկսել։ Երեկ՝ մայիսի 4-ին, նրանք ստացել են նախազգուշական նամակ, որով քաղաքապետարանը կոչ է անում դադարեցնել փողոցային առևտուրը։ Քաղաքապետարանն առևտրականներին գրավոր տեղեկացրել է, որ գործունեությունն այս տեսքով շարունակելու դեպքում կկիրառի «օրենքով նախատեսված միջոցներ»։
Ի դեպ, մայիսի 1-ին Զուգդիդիի շուկայի աշխատակիցները ակցիա էին անցկացրել՝ պահանջելով արգելել շուկայից դուրս՝ փողոցային առևտուրը։ Վերջիններս խնդրին լուծում տալու խոստում են ստացել քաղաքապետարանից ու շուկայի ղեկավարությունից։
Ուշագավ է, որ Զուգդիդիում տեղական իշխանության ներկայացուցիչները տարիներ շարունակ փորձում են արգելել արտաքին առևտուրը, սակայն ամեն անգամ ակցիաներից հետո նորից հին իրավիճակը վերադառնում է։