Հացահատիկային կուլտուրայի մշակմամբ զբաղվող ֆերմերներն օգնություն են խնդրում կառավարությունից։ Այսօր ավելի քան 200 մարդ հավաքվել է Թբիլիսի-Բակուրցիխե մայրուղու վրա (Չալաուբան գյուղի մոտ)՝ բողոքելու բերքի իրացման խնդրի դեմ։
Նրանց պարզաբանմամբ՝ հարյուրավոր տոննա ցորեն ու գարի պահեստավորված է, չի վաճառվում, քանի որ երկիրն այդ հացահատիկը ներկրում է օտար երկրներից։
«Մենք ունենք պահեստում հարյուրավոր տոննա հացահատիկ։ Մեզ կիլոգրամի համար վճարում են 40 թեթրի, կամ ընդհանրապես չեն վճարում։ Այս գինը չի փակում ծախսերը։ Վարկեր ունենք, արդեն պետք է վճարենք, բայց չենք կարողանում վճարել։ Մեկ ամսից նոր բերք է գալու, ո՞ւր տանենք, եթե հինը դեռ չի իրացվել»,- ասել են բողոքի դուրս եկած քաղաքացիները։
Հանրահավաքի մասնակիցներն իշխանություններին իրենց պահանջները կատարելու համար ժամանակ են տվել մինչև մայիսի 10-ը։