Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1 820 կին, որից 38-ը՝ մինչև 13 տարեկան աղջիկներ։
Վիճակագրության համաձայն, ընտանեկան բռնության առավել հաճախ ենթարկվել են 25-ից 44 տարեկան կանայք: Նույն ժամանակահատվածում ընտանեկան բռնության զոհ է դարձել 375 տղամարդ, որից 24-ը մինչև 13 տարեկան դեռահասներ են։
2023 թվականի առաջին եռամսյակում ընտանեկան բռնության ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում՝ 1 128, Քվեմո Քարթլիում՝ 277, Կախեթիում՝ 205 և Աջարիայում՝ 184։
Նույն ժամանակահատվածում ընտանեկան բռնության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ռաճա-Լեչխումում՝ 5 և Գուրիայում՝ 21։