Թբիլիսին օրական մոտ 400 տոննա հաց է սպառում

Վրաստանի Հացի արդյունաբերության միության նախագահ Մալխազ Դոլիձեն հայտնել է, որ մայրաքաղաքում ընդհանուր հաշվով սպառվում է օրական 400-420 տոննա հաց։ Նա Business Insider Georgia-ին հայտնել է, որ հացի սպառումը Վրաստանում աստիճանաբար նվազում է։

«Տարեցտարի Վրաստանում հացի սպառումը նվազում է։ Մեր երկրում սպառվում է 600 հազար տոննա ցորեն, որն այնուհետև վերածվում է ալյուրի և հաց է թխվում։ Նախկինում ցորենի սպառումը կազմում էր 700 հազար տոննա, իսկ ավելի վաղ՝ 800 հազար տոննա։

Վրաստանում օրական հացի ֆիզիոլոգիական նորմը 300 գրամ է մեկ անձի համար»,- ասել է Դոլիձեն։