Վրաստանի մայրաքաղաքում այսօր բացվեց Kolga Tbilisi ֆոտոշաբաթը, տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Այս տարի Kolga Tbilisi -ն ներառում է միջազգային ֆոտոմրցույթ, ժամանակակից և դասական լուսանկարչության ցուցահանդեսներ։ Մրցույթին մասնակցում են 440 լուսանկարիչներ 45 երկրներից։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 726 ֆոտոնախագիծ։
«Թբիլիսիի քաղաքապետարանը հիմնադրման օրվանից աջակցում է Kolga Tbilisi նախագծին, որը դարձել է մեր մայրաքաղաքի մշակութային կյանքի կարևոր մասը։ Ամեն տարի ֆոտոշաբաթը մեզ հետաքրքիր աշխատանքներ է առաջարկում՝ Թբիլիսի բերելով բազմաթիվ յուրօրինակ լուսանկարչական աշխատանքներ։ Թբիլիսիի քաղաքապետարանը հետագայում ևս շարունակելու է աջակցել մրցույթին», — Kolga Tbilisi 2023-ի բացման արարողությանը շեշտել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան։