Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից «Wizz Air»-ը Լոնդոն-Քութայիսի ուղիղ չարթերային թռիչքներ է սկսում:«Վրաստանի օդանավակայանների միության» փոխանցմամբ՝ Քութայիսի-Լոնդոն ուղիղ ավիահաղորդակցությունը կսկսվի հունիսի 18-ից: Նախնական փուլում շաբաթական կիրականացվի 2 չվերթ: Բոլոր չվերթները կիրականացվեն 180 տեղանոց Airbus A320 և 230 տեղանոց Airbus A321 ինքնաթիռներով: Տեղեկացնում է «netgazeti.ge» լրատվականը:
Քութայիսի-Լոնդոն չվերթի տոմսերն արդեն վաճառքում են, այն կարելի է ձեռք բերել www.wizzair.com կայքում: Տոմսերի գները սկսվում են 105,99 լարիից:
«Wizz Air» ընկերության փոխանցմամբ՝տոմսերի մատչելի գները կնպաստեն Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև զբոսաշրջային ու առևտրային հարաբերությունների զարգացմանը: