«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախկին անդամներ Խատիա Դեկանոիձեն և Ռոման Գոցիրիձեն քաղաքական խումբ են կազմում խորհրդարանում։
Այսօր Ասիական զարգացման բանկի (ADB) կառավարիչների խորհրդի նիստում Վրաստանը Կորեայի Հանրապետությունից պաշտոնապես ստանձնել է ADB-ի 2024 թվականի տարեկան ժողովը հյուրընկալող երկրի կարգավիճակը։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ներկայացրել է իր առողջական վիճակը և նշել, որ հազիվ է փրկվել մահից։ «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն արձագանքել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող և նույն կլինկայում բուժվող Միխեիլ Սաակաշվիլիի ուշագնացության մասին հայտարարությանը և նշել, որ երրորդ նախագահն արտաքին ոչ մի վնասվածք չունի։
Եվրամիությունը 30 մլն եվրո կհատկացնի Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու նպատակով:
Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առթիվ Թբիլիսիի քաղաքապետարանը 1000-ական լարի է փոխանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, իսկ 500-ական լարի՝ այդ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովի (CPAC) իր ելույթում ասել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից կարելի է շատ բան սովորել:
«Հունգարիայի ժողովուրդը բախտավոր է, որ այս դժվարին ժամանակաշրջանում ունի նման իմաստուն և հեռատես ազգային առաջնորդ, որը պաշտպանում է իր իսկ խիզախ ժողովրդի և Հունգարիայի շահերը»,- Բուդապեշտում Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովի (CPAC) իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է, և Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին: Ղարիբաշվիլին ասել է՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին ամբողջ աշխարհում, թերևս` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմության ամենադրամատիկ իրադարձություններն են:
«Մեր ունեցած գերուժը մեր հավատն է, նաև` մեր ավանդույթները, մեր արժեքները։ Միավորելով այս ուժերը՝ կկարողանանք դիմակայել կեղծ ազատության և ճշմարտության անունից եկող չարիքին, պահպանել աշխարհը մեր երեխաների և ապագա սերունդների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստան է ներկրվել 7 568 տոննա լոլիկ՝ 3 մլն 229 հազար 250 դոլար արժողությամբ:
Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, 84 ձայնով հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացող երեխաները կարող են 2023-2024 ուսումնական տարում առաջին դասարան հաճախել:
Ապրիլի 30-ին Քարելիի մունիցիպալիտետի Դվան գյուղի մոտ գտնվող Վրաստանից չվերահսկվող տարածքում օկուպացիոն ուժերի ձերբակալած Վրաստանի քաղաքացիներ Չիտո Ախալկացին և Գոչա Մամագուլաշվիլին ազատ են արձակվել և գտնվում են Վրաստանից վերահսկվող տարածքում։
9 առաջատար բիզնես ասոցիացիաներ համատեղ հայտարարություն կստորագրեն Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: